Անհասկանալի է, թե ինչու արտասահմանյան բուհերից հայկական մամուլին այդքան շատ հետաքրքրում է հենց Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացումը, օգոստոսի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Չգիտես ինչու, այն ամենն, ինչ կապված է Ռուսաստանի հետ` Վոլոգդայից մինչեւ Խաբարովսկ, անմիջապես հետաքրքրում է արեւմտյան կողմնորոշմամբ մեր որոշ լրատվամիջոցների: Որոշ իրադարձություններից կամ արտահայտություններից հետո կարելի է հստակ գուշակել, թե դրանց երբ կարձագանքեն այս կան այն թերթերը: Եթե խնդիրն այն է, որ ձեզ անհանգստացնում է օտարալեզու բուհի բացումը, ապա ես չեմ լսել ոչ մի բառ, ոչ մի ձայն` Հայաստանում Ամերիկյան համալսարանի անգլալեզու բակալավր բացելուն դեմ», - հայտարարել է Աշոտյանը:
Կրթության նախարարությունը, ընդգծել է նա, որ հավանություն է տալիս այնպիսի նախագծերի, ինչպիսիք են Ամերիկյան, Ֆրանսիական, Ռուս-հայկական համալսարանները. Նրանք ոչ միայն բարձրացնում են բուհերի միջեւ առողջ մրցակցությունը, այլեւ վառ այցեքարտ են ծառայում այդ երկրների հետ Հայաստանի հարաբերություններում: «Այդպիսով, կրթության որակին կխթանի Լոմոնոսովի անվան համալսարանը, եթե ստացվի, որ այն սկսի մեր երկրում աշխատել», - հավելել է նախարարը:
Ըստ նրա` անհասկանալի են նաեւ այն բողոքները, որ ՄՊՀ-ն ընդգրկված չէ Times Higher Education-ի վարկածով աշխարհի առաջատար հարյուր բուհերի ցանկում: «Իսկ ինչ է, Հայաստանում կա՞ն առաջին հարյուրյակի տասը բուհերը: Կամ էլ թեկուզ Թոփ-200-ում: Այդպիսով, այն կդառնա մեր երկրում ներկայացված ամենահեղինակավոր բուհը», - հավելել է Աշոտյանը:





























