Վրաստանի հոգեւոր այրերը եւ եկվորները «Կազանտիպի հանրապետության» ուղղությամբ երթ անցկացնեն: «IPN» գործակալության փոխանցմամբ՝ նրանք բողոքում են «Կազանօրգիայի» դեմ:
Ցույցի մասնակիցների խոսքով՝ սա «սա ժողովրդի ցավն է» եւ որքան արագ ավարտվեն գինարբուքները, այդքան լավ:
Ցուցարարները կքայլեն գլխավերեւում պահած հետեւյալ պաստառներով՝ «Կազանտիպը սանձարձակություն է», «Իշխանությունների խնդրում ենք թույլ չտալ սանձարձակության քարոզում», «Վրաստանը մի վերածեք Սոդոմ եւ Գոմորի»:
Հոգեւոր այրերը հայտարարում են, որ կգնան մինչեւ այնտեղ, որտեղ իրենց թույլ կտան, նրանք կաղոթեն եւ մատուռում ծառայություն կմատուցեն:
Այս ամսվա 20-ից բացված «Կազանտիպը» կշարունակվի մինչեւ օգոստոսի 30-ը:



























