«Բոկո Հարամի» զինյալները Նիգերիայի հյուսիս-արեւելքում գտնվող Համբորու Նգալա քաղաքում գրոհ են ձեռնարկել:
Այդ բնակավայրը այս տարի արդեն երկրորդ անգամ իսլամիստների կողմից հարձակման է ենթարկվում: Մայիսին «Բոկո Հարամի» զինյալները ավելի քան 300 խաղաղ քաղաքացի են սպանել:
Ականատեսների խոսքով՝ Համբորու Նգալայում ներկայումս մարտերն ընթանում են ռազմաբազայի եւ ոստիկանական բաժանմունքի մոտակայքում: Հազարավոր մարդիկ սահմանով փախչում են Կամերուն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախօրեին «Բոկո Հարամը» հայտարարել էր վերահսկողության տակ վերցված տարածքներում «Իսլամական պետության» ստեղծման մասին: Նիգերիայի բանակը այդ հայտարարությանը լուրջ չէր վերաբերվել:





























