Փրկարար ծառայությունն օգոստոսի 25-ին, ժամը 16.52-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի 2-րդ նրբանցքի թիվ 38 տանը 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվել է Խ. Պ.-ին պատկանող թիվ 38 տան խոհանոցի առաստաղը (15 քմ), ջրատաքացուցիչը, պատի պաստառը (1 քմ) եւ պատուհանը` մասամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.15-ին, մարվել` 17.16-ին: