Ռուսաստանը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ` նոր պատժամիջոցներ կիրառելու դեպքում իր շահերը պաշտպանելու համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Russia Beyond the Headlines» թերթի հետ հարցազրույցում:

«Սա մեր ընտրությունը չէ, սակայն կասկած լինել չի կարող. մենք կանենք հնարավոր ամեն ինչ մեր շահերը պաշտպանելու համար, այդ թվում նաեւ  ազգային անվտանգության շահերը` բոլոր հարթություններում», — նշել է արտգործնախարարը:

Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների արձագանքի մասին հարցին ի պատասխան` Լավրովը հայտարարել է, որ  հենց դրա հիման վրա էլ Ռուսաստանը որոշել է մեկ տարով սահմանափակել գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների ներմուծումը որոշ երկրներից, որոնք Ռուսաստանի դեմ հատվածական տնտեսական պատժամիջոցներ են կիրառել: