Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 01.24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում` «Սիրո աղբյուր» հացատան մոտակայքում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի հետեւի անվադողերն արգելափակվել են գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Քասախ գետից դուրս են բերել Դ. Խ.-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի 15 LL 125 համարանիշի ավտոմեքենան:





























