Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 25-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Էրեբունի փողոցի թիվ 25 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` սեղանի տակ, հայտնաբերվել է 40-ամյա Մ. Ա.-ի դին, իսկ բազմոցին` ուշագնաց վիճակում, 47-ամյա Է. Ա.-ն, ով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:





























