Արարատի մարզի Արտաշատ քաղաքում օգոստոսի 25-ի կեսգիշերին հնչել են կրակոցներ, Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներ ստացած մի տղամարդ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված անձը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի բնակիչ, 51-ամյա Աբրահամ Պողոսյանն է, որն ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 (սպանության փորձ) և 235 հոդվածի (ապօրինի զնեք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:




























