«Բաշնեֆթ» ընկեության նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովի նկատմամբ մեղադրաք է առաջադրվել: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը վկայակոչելով վերջինիս փաստաբան Իլնուր Սալիմյանովին:

Ռախիմովը մեղադրվում է «Բաշնեֆթի» մասնավորեցման ժամանակահատվածում ապօրինաբար ստացված դրամական միջոցների օրինականացման եւ վատնման մեջ:

Պաշտպանությունը 2002-2010թթ.իրադարձությունները անվանում է «Բաշնեֆթ» ձեռնարկությունների մասնավորեցում, իսկ մեղադրող կողմը՝ պետական ունեցվածքի հափշտակություն եւ հետագա օրինականացում:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:

Հայրապետյանի կալանավորել են Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստիեւի ցուցմունքների հիման վրա, ով ներկայումս մի շարք ծանր հանցագործությունների համար ցմահ բանտարկության է դատապարտված:

Հայրապետյանը իրեն մեղավոր չի ճանաչում եւ հերքում իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները: