Ուղեւորը մահացել է ռուսական Ուֆա քաղաքի օդանավակայանում Թուրքիայից վերադառնալիս, որտեղ նրան հրաժարվել են օգնություն ցուցաբերել: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ օգոստոսի 25-ին Անթալիա-Ուֆա չվերթն իրականացնող Airbus A321 ինքնաթիռում Բաշկիրիայի բնակչուհու ինքնազգացողությունը վատացել է: Մահացած ամուսնու խոսքով՝ կինը երկրորդ կարգի հաշմանդամ եւ օնկոլոգիկ հիվանդ է եղել:
«Քանի որ Անթալիայում համապատասխան բժշկական օգնություն չի ցուցաբերվել, նրանք 25.08.2014 շտապ Թուրքիայից մեկնել են Ուֆա», - պատմում են քննիչները:
Ներկայումս բացահայտվում են տեղի ունեցածի հանգամանքները:



























