Կորեայի Հանրապետության եւ Չինաստանի առաջնորդների հուլիսին կայացած գագաթաժողովի ընթացքում ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի հետ զրույցում ընդգծել էր Հարավային Կորեայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգեր տեղակայելիս զգուշություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Այս մաիսն հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ռենհապ» գործակալությունը:

Հարավկորեացի առաջնորդի պատասխան արձագանքը առայժմ անհայտ է: Այս տարի ԱՄՆ-ն Հարավային Կորեայի տարածքում հետազոտություն էր անցկացրել՝ միջին հեռահարությամբ հրթիռներ որսացող ՀՀՊ Theater High Altitude Area Defense կամ THAAD համակարգերի տեղակայման հնարավորությունը ուսումնասիրելու համար:

Ամերիկյան ՀՀՊ-ի հարցը ՉԺՀ-ն բարձրացրել է այն պահին, երբ Պեկինը ձգտում է հարաբերությունները բարելավել Սեուլի հետ՝ ասիական հարեւանների՝ Ճապոնիայի, Վիետնամի եւ Ֆիլիպինների հետ լուրջ խնդիրների պայմաններում, հայտնում է «Ռենհապը»: