Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, օգոստոսի 24-ին, ժամը 15.50-ին, , գողություն կատարելու կասկածանքով, Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 59-ամյա Սուսաննա Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 11.00-ից 12.00-ն ընկած ժամանակահատվածում, «Հրազդան» տոնավաճառի տարբեր տաղավարներից կատարել է գողություններ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:





























