Ալթայի հանրապետության Բալիկտյուլե գյուղում 17-ամյա երիտասարդը ոստիկանների ուղղությամբ կրակ է բացել, իսկ հետո ինքնասպան եղել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՆԳՆ-ի հանրապետական վարչության մամուլի ծառայությանը:
Ոստիկանները խուզարկության նպատակով ժամանել են անչափահասի բնակարան: Հենց այդ պահին էլ սկսվել է հրաձգությունը:
«Հաստաված է, որ կրակոցները իրականացրել է տանը գտնվող անչափահասը, ով ինքնասպան է եղել՝ կրակելով գլխին: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 2013թ. պատանին ինքնասպանության փորձ է կատարել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկաններից մեկը վիրավորվել է: Իրավապահները պատասխան կրակ չեն բացել:



























