Ռուսական Կազան քաղաքում փակվել է ամերիկյան McDonald's ցանցի ռեստորաններից մեկը, ինչպես հաղորդվում է, «տեխնիկական պատճառներով»: Ընդ որում, «Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել է, որ գերատեսչության մասնագետները դեռեւս ստուգումներ չեն իրականացրել ռեստորանում:

Ավելի վաղ, հաղորդագրություն էր տարածվել, որ «տեխնիկական պատճառներով» փակվել է նաեւ Եկատերինբուրգում գտնվող McDonald's-ը:

Օգոստոսին «Ռոսպոտրեբնադզորը» Ռուսաստանի մի շարք շրջաններում McDonald's ռեստորաննեի ստուգումներ է անցկացրել, որից հետո դրանցից մի քանիսը փակվել են: Մասնավորապես, դադարեցված է Մոկսկվայի McDonald's-ի երկու ռեստորանների աշխատանքը:

Ներկայումս, ընկերության պաշտոնական տվյալներով, Ռուսաստանի 85 քաղաքներում McDonald's-ի 435 ռեստորան է գործում:

Այդ ցանցի ռեստորանները ՌԴ-ի տարածքում ամեն օր 950 հազար հաճախորդ են սպասարկում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: