Ոստիկանության Մասիսի բաժնում, օգոստոսի 24-ին, ժամը 02.45-ին, հաղորդում է ստացվել, որ կահույքի արտադրամասում հրդեհ է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է 49-ամյա Ռազմիկ Խ.-ին պատկանող, Արգավանդ գյուղում գտնվող կահույքի պահեստարանը:
ՀՀ ԱԻՆ «911» հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:





























