Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 47-ամյա Արշալույս Պ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով, երկփողանի հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 117, 7.62 մմ տրամաչափի 1 եւ «Շիլկա» տիպի գնդացրի 2 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության, Ապարանի բաժնի ծառայողների, բաժնին կից պահպանության բաժանմունքի ծառայողների եւ մարզի ոստիկանության վետերանների խորհրդի բացատրական աշխատանքների շնորհիվ` Ապարանի բաժին է ներկայացել 47-ամյա Ազատ Բ.-ն եւ կամավոր հանձնել 200 գ տրոտիլ` 2 պայթուցիչներով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 100 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:





























