Ռուսական ռազմաբազայի ՄիԳ-29-ի երիտասարդ օդաչուները մշակում են բարդ պիլոտաժի տարրեր:

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստության առանձնահատկությունը բարձրլեռնային տեղանքում թռիչքներին վարժվելն է: Պարապմունքներն անցկացվում են փորձառու օդաչուների ղեկավարութամբ՝  II դասից ոչ ցածր, երկտեղանոց օդանավերով:

Ցամաքային պարապմունքների ընթացքում ամեն օդաչու մշակում էր ՄիԳ-29 կործանիչների կառավարման իր հնարքները:

Բարդ պիլոտաժի յուրահատլություններից է շարժման հետագծի անսպասելի փոփոխությունը, արագության կտրուկ փոփոխությունը:

Ծրագիրը թույլ է տալիս օդաչուներին նախապատրաստվել օդային մարտում  մանեւրի ութ հիմնական հմտություններին: