Ուկրաինայում ձերբակալված ռուսական զինվորականները սահմանին պարեկություն անելիս պատահաբար հատել են այն: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը:
Ավելի վաղ, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել էր ռուս-ուկրաինական սահմանին 10 ռուս զինվորների ձերբակալության մասին:
«Նշված զինծառայողները իրականում մասնակցել են ռուս-ուկրաինական սահմանի պարեկությանը, հատել են այն, հավանաբար, պատահաբար՝ չնշված հողատարածքում», - հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Աղբյուրի խոսքով՝ ռուս զինվորականները ուկրաինացի ուժայիններին ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չեն տվել:




























