Եկել է ժամանակը, որպեսզի հայկական կողմը հասկանա՝ որքան ուժեղ է եւ չսպասի իր վրա հարձակվելուն, այլ ինքը հարված հասցնի Ադրբեջանին: Այս մասին օգոստոսի 26-ի մամուլ ասուլիսում հայտարարել է Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը:

«Մենք կանխարգելիչ հարված հասցնելու հիանալի պայմաններ ունենք: Այս գաղափարը չի ողջունվում, այն մարդկային կյանքերի հետ է կապված, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ մեզ վրա հարձակվեն, մենք էլ ամբողջ ժամանակ պաշտպանվենք: Եթե մենք հարված չհասցնենք, ադրբեջանական կողմն անընդհատ լարվածության մեջ կպահի մեզ», - նշել է  Արկադի Տեր-Թադեւոսյանը: Կոմանդոսը բացատրել է, որ խոսքը պատերազմական գործողություններ սկսելու մասին չէ, այլ կանխարգելիչ հարվածներ հասցնելու:  «Ադրբեջանական զորքերը պատրաստ չեն ռազմական գործողույթունների, նման գնահատական ՆԱՏՕ-ի մասնագետներն են տալիս: Նախագահ Իլհամ Ալիեւն արհեստական լարվածություն է ստեղծում սահմանին»,- հավելել է Արկադի Տեր-Թադեւոսյանը: