Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը օգոստոսի 25-ին ընդունել է Կանադայի պառլամենտականներին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ ձեզ ողջունել նախարարությունում եւ Հայաստանում: Առաջին անգամ եք եկել Հայաստան, վստահ եմ, որ շատ հետաքրքիր հանդիպումներ կունենաք: Ուրախ եմ, որ հայ-կանադական հանդիպումներն աշխուժացել են: Քաղաքական, տնտեսական մշակութային կապերի աշխուժացումը կաեւոր է Կանադայի հայկական համայնքի համար: Խորին շնորհակալություն եմ հայտնում Կանադայի իշխանություններին մեր ազգային ավանդույթները, լեզուն, ինքնությունը պահպանելու հնարավորության համար: Առանձնակի շնորհակալություն, որ Կանադայի պառլամենտը երկու պալատներով ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը: Պետք է պայքարել, որ աշխարհում երբեւէ ոչ մի տեղ ցեղասպանություն չլինի: Եթե գնահատականը ճիշտ է տրվում, կարծում եմ , որ այն չպետք է կրկնվի: Մեզ համար Կանադան ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության լավագույն օրինակ է»:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության եւ բարձր գնահատականի համար:

Քննարկվել են հայ-կանադական կապերի զարգացման միտումների եւ հեռանկարների  հետ կապված հարցեր: