«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին կից խորհրդատվական խմբի նիստին քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ոչ իշխանական կուսակցությունների ներկայացրած 12 կետերի իրականացման ընթացքը:

Ինչպես տեղեկանում ենք ԲՀԿ  լրատվական ծառայությունից, այսօր՝ օգոստոսի 26-ին կայացած նիստին քննարկվել են՝

    1. ԱԺ հերթական նստաշրջանին ընդառաջ խմբակցության  անելիքները,

    2. Օրենսդրական նախաձեռնությունների օրակարգը,

    3. Քննարկվել է ոչ իշխանական կուսակցությունների ներկայացրած 12 կետերի իրականացման ընթացքն ու տրվել է նախնական գնահատական,

    4. Քննարկվել են քառյակի միասնական օրակարգին ներկայացվող առաջարկներ,

    5. Քննարկվել են Սահմադրական փոփոխությունների վերաբերյալ ԲՀԿ բացասական դիրքորոշման հիմնավորումները,

    6. Հաստատվել է կուսակցության ներկայացուցիչների, ԲՀԿ պատգամավորների մարզային այցելությունների ժամանակացույցը,    

    7. Ինչպես նաեւ քննարկվել է իշխանությունների կայացրած որոշումը՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ԱԳ նախարարի մակարդակով մասնակցելու որոշումը։ Հաշվի առնելով, որ երկու երկրների միջեւ գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ, մենք գտնում ենք, որ պետք է ընտրվեր մասնակցության այլ մակարդակ։