Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի թիվ 48 տանը, այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.58-ին, մարվել` 11.17-ին:

Այրվել են երկհարկանի տան 2-րդ հարկի խոհանոցը եւ միջանցքն` ամբողջությամբ (մոտ 45քմ):