ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի լիմուզինն արժե ավելին, քան Ադրբեջանի անդամավճարն այդ կազմակերպությունում: Այս մասին գրում է «Liberation»-ը:

Հոդվածը նվիրված է միջազգային այս կազմակերպության անդամավճարների հարցի վերանայմանը: «Այս կազմակերպության անդամավճարները սահմանվել են դեռեւս 30 տարի առաջ: Այսօր Գերմանիային բաժին է հասնում կազմակերպության ընդհանուր ծախսերի 11 տոկոսը, իսկ Ռուսաստանին՝ 4 տոկոսը»,- գրում է պարբերականը:

Հոդվածի հեղինակները նշում են, որ ամենածիծաղելի իրավիճակը կապված է Ադրբեջանի անդամավճարի հետ: Այս երկիրը կազմակերպությանն ամեն տարի ընդամենը 45 հազար եվրո է փոխանցում, այն դեպքում, երբ ԵԱՀԿ-ում նրա մշտական ներկայացուցչի լիմուզինը շատ ավելի թանկ արժե:

Նշենք, որ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը Գալիբ Իսրաֆիլովն է, ով 2011 թվականին նշանակվել էր Ավստրիայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան: