Քրդստանի բանվորական կուսակցության գրոհայինները Թուրքիայի հարավ-արեւելքում առեւանգել են ՉԺՀ-ի երեք քաղաքացու, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները:
Չինացի աշխատողներին առեւանգել են օգոստոսի 24-ին՝ Սիրնակ նահանգի ՀԷԿ-ից: Հաջորդ օրը Թուրքիայում ՉԺՀ-ի դեսպանատունը հաստատել է կատարվածի մասին տեղեկությունը: Այժմ օտարերկրացիներիազատման հարցով զբաղվում են Թուրքիայի բանակի զինվորականները:
Թուրքիայում ՔԲԿ-ն հիմնադրվել է 1978 թ.: 1984 թ. սկսած՝ դրա անդամները զինված պայքար են մղում Թուրքիայից քրդական տարածքների ինքնավարության եւ անկախ Քրդստան ստեղծելու համար:





























