NEWS.am-ին հայտնի է դարձել, որ օգոստոսի 25-ի երեկոյան Արագածոտնի մարզի Փարպի գյուղում հնչել են կրակոցներ: Պարզվում է՝ գյուղացիներից մեկի եւ իր բարեկամի միջեւ, որն ապրում է Աշտարակ քաղաքում, վիճաբանություն է եղել, որից հետո Աշտարակի բնակիչը վերադարձել է գյուղ եւ կրակ բացել հակառակորդի մեքենայի վրա ու դիմել փախուստի:

Բարեբախտաբար, վնասվել է միայն մեքենան, տուժողներ չկան: Վիճաբանությունը ծագել է կենցաղային հարցերի պատճառով:

Միջադեպը իրավական ընթացք է ստացել: NEWS.am-ը տեղեկացել է, որ կրակողն արդեն ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին եւ ներկայարցել հանցագործության գործիք հանդիսացող հրացանը: Կրակողը 26 տարեկան է: