Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները 2014թ. հունիսին Ուկրաինայի հարցով բանակցություններ են վարել, պնդում է ֆիննական արտգործնախարարությունը:

ԱԳՆ ներկայացուցիչ  Վեսա Հաքինենը Associated Press-ին պատմել է, որ իր գերատեսչությունն օգնել է հանդիպում կազմակերպել Բոիստո կղզում՝ Ֆինլանդիայի հարավային ափին:  Առավել մանրամասն տեղեկություններ նա հրաժարվել է հաղորդել:

Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիյնիստեն հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչից հետո մեկնել էր Ուկրաինա՝ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպելու: Սա դարձել էր շահարկումների թեմա, թե իբր ֆինն նախագահը ԵՄ-ի անունից առաքելություն է իրականացնում, փոխանցում է lenta.ru-ն:

Միաժամանակ Նիյնիստեի գրասենյակի հայտնել է, որ նա ներգրավված չի եղել ՌԴ-ի ու ԱՄՆ-ի գաղտնի բանակցություններին: