Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 26-ին, ժամը 22.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Գ. Նժդեհի հրապարակում այրվում է ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել վեկտրա» մակնիշի 33 LT 317 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Խ., ծնվ. 1980 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել գազոնում:

Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ սահմանազատել տարածքը: