ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից:
«Պետքարտուղար Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան, սակայն այս պահի դրությամբ այցի ժամկետները չեն նշվում»,- ասացին մամուլի ծառայությունից:
Թե երբ Հայաստան կայցելի Ջոն Քերին եւ ինչ ծրագրով, դեռեւս հայտնի չէ:




























