Օրերս ոստիկանության Արթիկի բաժին է դիմել 48-ամյա Գեւորգ Պ.-ն եւ հաղորդում տվել, որ նախօրեին, ժամը 18.00-ի սահմաններում, գնացել է 43-ամյա Գայանե Հ.-ի տուն որպես հյուր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հյուրասիրության ժամանակ նրանք վիճաբանել են, որի ընթացքում Գայանե Հ.-ն սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Գեւորգ Պ.-ի որովայնին եւ դեմքին` պատճառելով վնասվածքներ:

Գայանե Հ.-ն ներկայացվել է բաժին:

Դեպքի վայրից վերցվել է երկու դանակ եւ մեկ մկրատ:

Կատարվում է նախաքննություն: