Միջազգային հումանիտար զարգացման հասարակականկազմակերպությունը (ՄՀԶՀԿ )  Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության հետ համատեղ «Բարի արագիլ» բարեգործական ծրագրի շրջանակում Վանաձոր քաղաքի մանկատան սաներին կնվիրաբերի հագուստ, մթերք եւ հիգիենայի պարագաներ:

NEWS.am-ին «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամուլի ծառայության պետ Լիանա Ազոյանը հայտնեց, որ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության նախագահ Մարկ Կալինինը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան եւ Լոռու մարզի ղեկավարության ներկայացուցիչներ

Վանաձորի մանկատան ապրում է 7-18 տարեկան 24 երեխա: