Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Այգեհովիտ գյուղի բնակիչներից մեկի տանը կից օժանդակ շինությունում, որտեղից հայտնաբերվել եւ առգրավվել է «ՌԴԳ-2 X» տիպի ձեռքի ծխացող նռնակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն: