Ֆինլանդիան  եւ Շվեդիան որոշել են ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը: Այս երկրները դաշինքի անդամ չեն հանդիսանում:

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կարլ Հագլանդը հայտնել է, որ «որակապես նոր համագործակցության» մասին պայմանագիր են նախատեսում ստորագրել Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Helsingin Sanomat-ը:

Շվեդիան նույնպես համանման համաձայնագիր կստորագրի: Երկրի պաշտպանության նախարարը Svenska Dagbladet թերթին հայտնել է, որ կառավարությունն այդ որոշման արդեն վաղը կարող է հավանություն տալ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու հրավեր չէր ստացել:  Գագաթաժողովին քննարկվելու է նաեւ Մոսկվայի հետ հարաբերությունների վերանայման հարցը: