Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու Հայաստանի իշխանությունների որոշումը ճիշտ է: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Քաղաքագետի խոսքով՝ այժմ շատ են քննադատում երդմնակալությանը մասնակցելու որոշումը՝ հիմնավորելով, որ Էրդողանը իր քաղաքական կարիերայի ընթացում շատ հաճախ հանդես է եկել հակահայկական հայտարարություններով:

Սակայն, Մանասյանի կարծիքով, մեծ քաղաքականությունում նմանատիպ հայտարարությունները մանրուք են: «Հայաստանի մասնակցությունը այդ արարողությանը նշանակում է Թուրքիայի հետ որոշակի կապերի աջակցում, ինչը շատ կարեւոր է եւ շատ ավելի ճիշտ կամուրջների այրման քաղաքականության տելականից»:

Մանասյանը նաեւ նշեց, որ արտգործնախարարի մակարդակում Հայաստանի մասնակցությունը նաեւ որոշակի խորհուրդ ունի, իսկ նախագահի մակարդակով մասնակցութան մերժումը Թուրքիայի եւ միջազգային հանրության համար յուրատիպ մեսիջ է: