Ռոստովի օդանավակայանում մի քանի հարյուր ուղեւորներ արդեն երեք ժամ է միջազգային սեկտորում սպասում են ուղեբեռին:
Անթալիայից մեկ եւ Երեւանից երկու չվերթների ուղեւորները ուղեբեռը չեն կարողանում ստանալ, քանի որ ուղեբեռի ստացման հոսքագիծը չի աշխատում: Մարդիկ ջանում են պարզել՝ երբ կարող են ստանալ ճամպրուկները, բայց աշխատակիցները լռում են:
Ըստ ուղեւորների՝ օդանավակայանի աշխատակիցները ուշացումը հիմնավորում են նրանով, որ օդանավակայանում ընդամենը չորս բեռնակիր է աշխատում, որոնք չեն հասցնում, ուստի կրում են միայն մեկնողների ուղեբեռը:
Ուղեւորների խոսքով՝ օդանավակայանի աշխատակիցները ձգձգումը բացատրում են նրանով, որ իբր ողջ օդանավակայանում միայն 4 բեռնակիր է աշխատում, եւ նրանք չեն հասցնում ծանրաբեռնվածությանը, ուստի տեղաբաշխում են միայն թռչող ուղեւորների ուղեբեռը:
Օդանավակայանում Bloknot-rostov-ին հաստատել են ուղեբեռների տրամադրման ձգձգման մասին տեղեկատվությունը, միաժամանակ չեն կարողացել պատասխանել, թե երբ մարդիկ կարող են վերցնել իրենց ճամպրուկները:
«Ուղեբեռի ստացման համար հերթ է գոյացել, որը կապված է այն բանի հետ, որ միանգամից մի քանի չվերթներ են ժամանել, ուստի աշխատակիցները չեն հասցնում: Դեռեւս անհայտ է, թե երբ կաշխատի հոսքագիծը»,-հայտնել են օդանավակայանի տեղեկատու ծառայությունում:




























