Ֆրանսիայում մեղադրանք են ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կարգադրիչ Քրիսթին Լագարդին: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Նրան կասկածում են հանցավոր անփութության մեջ՝ նախագահ Նիկոլա Սարկոզիի օրոք ֆինանսների նախարար աշխատելու տարիներին: Լագարդը գործակալությանը հայտնել է, որ նախկին գործունեության մեղադրանքների պատճառով չի պատրաստվում հրաժարական տալ ներկայիս պաշտոնից:

Լագարդը անցնում է այսպես կոչված «Տապիի գործով»: 1990թ. գործարար Բեռնար Տապին ֆինանսական գիգանտ «Լիոնյան վարկ»-ից գումար էր վերցրել «Ադիդաս» ընկերությունում բաժնեմաս գնելու համար:  1993թ. նույն «Լիոնյան վարկ»-ը կոնսորցիում էր ստեղծել, որը Տապիի հանձնարարականով վաճառել էր «Ադիդաս»-ում նրա  բաժնեմասը: Իրականում, ըստ քննության, բանկն օֆշորային սխեմայի օգնությամբ ընկերությունը ինքն իրեն է վաճառել:

2003թ. Բերնար Տապին բանկից փոխհատուցում էր պահանջել.  գործարարի վարկածով՝ տասը տարի առաջ կոնսորցիումը ապօրինի գործարք էր կատարել: Այդ պահին «Լիոնյան վարկ»-ը մասամբ կառավարության վերահսկողության ներքո էր, այդ պատճառով էլ վեճը քննում էր Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը, որի նախարարը Լագարդն էր: Վերջապես հայցը հանձնել էին մասնավոր արբիտրաժային դատարան: Արդյունքում գործարարը 403 միլիոն եվրո փոխհատուցում էր ստացել: Սոցիալիստները Սարկոզիի աշխատակազմին մեղադրել էին ֆինանսական խարդախությունների մեջ, եւ ընտրություններում հաղթանակից հետո Ֆրանսուա Օլանդը սկսել է այս գործի քննությունը: