ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկվել է  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակագի ներդրումը հակասահմանադրական ճանաչելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հնարավորության մասին: Այդ մասին լրագրողներին հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքով՝ սա աշխատանքային հանդիպում էր. «Կան հարցեր, որոնք պետք է քննարկվեին երկկողմանի ձեւաչափով: Մենք Սահմանադրական դատարանին համախատասխան դիմում ենք նախապատրաստում»:

Պատգամավորը նաեւ նշեց, որ «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունները նպատակահարմար չեն համարում դիմել Սահմանադրական դատարան: Այդ դիրքորոշումը չեն կիսում ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունները, որոնք, Ռուսամյանի խոսքով, հավանաբար կդիմեն Սահմանադրական դատարան: