Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 27-ին, գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Կոտայքի մարզի Քասախ համայնքում 2014 թվականի սեպտեմբերի 21-ին կայանալիք ավագանու անդամի արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ:

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Քասախ համայնքի արտահերթ ընտրությունների 3 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի եւ քարտուղարի պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 1-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 1-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 1-ական: