Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում, օգոստոսի 26-ին, ժամը 03-ի սահմաններում, իրար են բախվել «Ֆորդ» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: