Հիվանդանոցից օգոստոսի 26-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծոծրակային շրջանի եւ աջ ուսային հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 57-ամյա մի կին եւ հայտարարել է, որ օգոստոսի 19-ին Սպանդարյան փողոցում վրաերթի է ենթարկվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Ծովակալ Իսակովի եւ Սպանդարյան փողոցների խաչմերուկում, 53-ամյա Կարապետ Հ.-ն իր վարած «Տոյոտա Ֆոնկարգո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն:
Օգոստոսի 26-ին, ժամը 14.50-ին, Կարապետ Հ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:




























