Սիմֆերոպոլի օդանավակայանում ականապատման մասին հաղորդագրությունից հետո մարդկանց տարհանում են: Այդ մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հաղորդել է օդանավակայանի տնօրեն Եվգենի Պլակսինը:
«Ոստիկանական բաժանմունքում ականապատման մասին ահազանգ է ստացվել, անցկացնում ենք տվյալ իրավիճակում հաստատված ստանդարտ ընթացակարգեր: Նման տեղեկատվության ստացման դեպքում մենք ունենք գործողությունների սխեմա, ուստի գործում ենք հստակ հատատված սխեմայով», - ասել է նա:
Իրավապահ մարմինները հաղորդել են, որ վերջին շաբաթներին Սիմֆերոպոլի օդանավակայանում տեղադրված ռումբերի մասին մի քանի նմանատիպ հաղորդագրություն է ստացվել:
Դեպքերից եւ ոչ մեկում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:





























