Եգիպտոսի իշխանությունների որոշմամբ ժամանակավորապես ձերբակալվել է նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին` Քաթարի իշխանություններին գաղտնի փաստաթղթեր հանձնելու կասկածանքով, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով MENA լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի` Մուրսին, լինելով Եգիպտոսի նախագահ, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի  օգնությամբ Քաթարի իշխանություններին երկրի ազգային անվտանգության վերաբերյալ փաստաթղթեր է հանձնել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 23-ին Եգիպտոսի դատարանը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի   երեք լրագրողների դատապարտել է յոթ տարվա ազատազրկման` «Մահմեդական եղբայրներին» եւ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին աջակցելու գործի շրջանակում: