Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դիմել է Ուկրաինայի գործընկերներին՝ առաջարկելով սառեցնել ՌԴ ակտիվներն ու ֆինանսները մինչեւ ռուսական զորքերի դուրսբերումը Ուկրաինայի տարածքից, հաղորդում է ՈՒՆՆ-ն:

«Պատժամիջոցների կիրառումն արդյունք չի տվել: Այս դեպքում որպես ռուսական ագրեսիան զսպելու հնարավոր տարրերից մեկը կարող է դիտարկվել ԵՄ երկրներում ԱՄՆ-ում եւ G7-ի երկրներում բոլոր ռուսական ակտիվների  սառեցումը»,-ընդգծել է նա:

Միաժամանակ, Յացենյուկը հավելել է, որ անհրաժեշտ է սառեցնել ռուսական ակտիվներն ու ֆինանսները մինչեւ Ռուսաստանի զինված ուժերի, տեխնիկայի եւ գործակալների դուրսբերումը Ուկրաինայի տարածքից: