«Միկայի» հարկադիր փոխանցումը չի հատուցի «Արմավիա» ավիաընկերության բոլոր պարտքերը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ է 24 մլրդ դոլար պարտքից այժմ վճարվում է միայն 9 մլրդը:
«Մնացած գումարները կգանձվեն օրենքով սահմանված կարգով: Հիմա չեմ կարող հստակ ասել` «Արմավիայի» սեփականատերերն (գործարար Միխայիլ Բաղդասարով՝ խմբ.) ունե՞ն, արդյոք, աճուրդի ենթակա այլ սեփականություն: Այդ հարցով զբաղվում են այլ գերատեսչությունների: Սակայն պարտքի մի մասը կհատուցվի», - նշեց Սաֆարյանը:
Հարցին՝ «Արմավիայի» հարկային պարտավորությունները ինչո՞ւ չէին նախկինում գանձվում, Սաֆարյանը նշեց, որ դա «հենց հիմա է արվում»:
Նշենք, որ «Միկա» մարզադաշտը պետության սեփականությանն է անցել 9 մլրդ 45 մլն դրամի դիմաց (մոտ 22 մլն դոլար՝ խմբ.) պարտադիր էլեկտրոնային տորգերում գնորդների բացակայության պատճառով: Դրանից 7 մլրդ 172 մն դրամը կուղղվի «Արմավիայի» (365,3 մլն դրամ) եւ «Միկա Քորփորեյշն»-ի հարկային պարտքերի փակմանը, իսկ 1 մլրդ 508 մլն դրամը ունեցվածքի փոխանցման ԱԱՀ-ն է:
Հիշեցնենք, որ «Արմավիան» իր գործունեությունը դադարեցրել է 2013թ. ապրիլի 1-ից:





























