Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ Ուկրաինայի արեւելքում կռվում են Ուկրաինայի եւ Ռուսաստանի բանակները:

«Ակնհայտ է, որ այժմ հետեւում ենք Ուկրաինայի կանոնավոր բանակի եւ Ռուսաստանի կանոնավոր բանակի կռվին», — գրել է նա Twitter-ի իր բլոգում, հայտնում է «Ռոսբալտը»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպը  հաստատել էր Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի կանոնավոր զորքերի ակտիվությունը, ինչի մասին հայտարարել էր Պետդեպի խոսնակ Ջեն Պսակին:

Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ զորքերի Ուկրաինա մտնելու վերաբերյալ արեւմտյան մամուլի լուրերը «տեղեկատվական պատերազմի» դրսեւորում է անվանել: