«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման  աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 29-ին ժամը 10:00-ից մինչեւ  ժամը 20:00-ն դադարեցվելու է   Էրեբունի  վարչական շրջանի Տիգրան Մեծի, Բեռնակիրների, Գլինկայի, Տիգրան Մեծի նրբանցքի եւ Տիգրան Մեծի 2-րդ  նրբանցքի, Սասունցի Դավթի, Խորենացու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում   ենք պահպանել անվտանգության կանոնները: