Ռեջեփ Թայիփ էրդողանը, որն այսօր  ստանձնել է Թուրքիայի նախագահի լիազորությունները, Ահմեդ Դավութօղլուին հաստատել է վարչապետի եւ  իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության առաջնորդի պաշտոնում, փոխանցում է Reuters-ը:

Մինչ այդ Դավութօղլուն զբաղեցնում  էր Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը, նրա նոր նշանակումը սպասելի էր: Էրդողանը հաղթել էր օգոստոսի 10-ին Թուրքիայում կայացած նախագահական առաջին համընդհանուր ընտրություններում:  Երկրի օրենսդրությունում փոփոխությունները կատարվել էին 2012 թ. հունվարին: 1923 թ.-ից ի վեր պետության նախագահին ընտրում էր խորհրդարանը, փոխանցում է rbc.ru-ն: 

Էրդողանը Թուրքիայի կառավարությունը գլխավորում էր 2003 թ. մարտից, մինչ այդ Ստամբուլի քաղաքապետն էր: Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա ընտրողներին խոստացել է Թուրքիան դարձնել համաշխարհային առաջնորդ եւ  հիմնական օրենքում փոփոխություններ կատարել, որպեսզի նախագահն ավելի շատ լիազորություններ ունենա: