Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղում այրվում է տուն եւ անասնագոմ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել՝ 04.20-ին: Այրվել է Վ. Մ.-ի հացատան տանիքը (20 քմ) եւ աթար (2 քմ):