Տավուշի մարզում օգոստոսի 28-ի երեկոյան ականի պայթյունից վիրավորված 4 զինծառայողներ տեղափոխվել են Երեւանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ:

NEWS.am-ին հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հայտնեց, որ զինծառայողներից մեկին այս պահին վիրահատում են:

«Զինծառայողները ստացել են ականապայթյունային վիրավորումներ, նրանցից երկուսի վիճակը միջին ծանրությանը, փոխգնդապետին արդեն վիրահատել ենք, վիճակը բավարար է, 4-րդ վիրավորին էլ այս պահին ենք վիրահատում»,- ասաց նա:

Նշենք, որ պաշտպանության նախարարությունը կատարվածի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել: