Սահմանին ապրանքների սերտիֆիկացման վերացումն ավելացրեց Հայաստան մտնող ապրանքների որակի հետ կապված ռիսկերը, օգոստոսի 29-ին մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ սահմանին սերտիֆիկացմանը փոխարինելու եկավ վաճառքի պահին ստուգումը: «Իսկ ապրանքին հետեւել, եթե, ասենք, դպրոցական պայուսակներից մեկը հայտնվել է Երեւանում, մյուսը Նոյեմբերյանում, երրորդն էլ՝ Վարդենիսում, շատ ավելի բարդ է»,- նշել է Պողոսյանը:

 Անվտանգության եւ որակի բոլոր չափորոշիչները, ըստ նրա, պետք է ներառվեն սերտիֆիկատում: «Այստեղ շատ նյուանսներ կան: Օրինակ, երեխաների համար նախատեսված ապրանքները չպետք է սուր անկյուններ ունենան: Այս ամենը շատ ավելի արդյունավետ է սահմանին ստուգել: Ներկրողի համար սա միգուցե բարդ է, բայց սպառողի պաշտպանվածությունը միանշանակ մեծանում է», - ընդգծել է Պողոսյանը: