Մոսկվայում անկացվում է «Տարածաշրջանային տոնավաճառներ» նպարեղենի փառատոնը: Տոնավաճառը կշարունակվի մինչեւ 2014թ. սեպտեմբերի 30-ը:

Նովոպուշկինսկի հրապարակում՝ «Արմենիա» խանութի կողքին, փառատոնի շրջանակներում ներկայացված է «Սիրով՝ Հայաստանից» տոնավաճառը, տաղավարներում կարելի է ձեռք բերել հայկական արտադրության քաղցրավենիք, չրեր, մսամթերք եւ կաթնամթերք, ինչպես նաեւ թարմ մրգեր եւ բանջարեղեն:

Հարմարավետ տաղավարներում հայկական երաժշտության ներքո «Արմենիա» ռեստորանից կարելի է համտեսել ավանդական ազգային կերակրատեսակներ՝ խորոված, քյաբաբ, տոլմա, հարիսա եւ գառան խաշլամա:

Հայ ժողովրդի հնագույն ավանդույթներով, մշակույթով եւ արվեստով հետաքրքրվողների համար «Հայաստան» ռեստորանի ավագ խոհարարի կողմից  վարպետության դասեր կկազմակերպվեն:

Փոքրիկների համար եւս, հրապարակում ամեն օր մանկական վարպետության դասեր կանցկացվեն: